Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Խորհրդատու-վաճառող Կահույքի Սրահում
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ NOR PROJECTS
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 մայիսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

"Նոր Փրոջեքթս" ՍՊ Ընկերությունը, հանդիսանալով «Նոր Տուն» խանութների ցանցի կահույքի արտադրության և արտահանման կազմակերպություն, փնտրում է աշխատանքային փորձով Խորհրդատու-վաճառող:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տրամադրել խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ;
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին;
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը;
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձ սպասարկման բնագավառում; աշխատանքային փորձը կահույքի վաճառքի բնագավառում կդիտվի որպես առավելություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն;
- Ժամանակի կառավարման հմտություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **@***********.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Խորհրդատու-վաճառող»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

"Նոր Փրոջեքթս" ընկերությունը մի շարք միջազգային բրենդների (Carpisa և այլն) պաշտոնական մատակարարն է Եվրոպայում և ԱՊՀ երկրներում: Ընկերությունը արտադրում և արտահանում է կահույքի մեծ տեսականի։ Կազմակերպության մասին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը՝ https://norprojects.com/: