Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Կրտսեր Իրավաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Spayka
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 12 մարտի, 2023

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Սպայկա» ընկերությունը փնտրում է կրտսեր իրավաբան՝ իրականացնելու Ընկերության գործունեության իրավական սպասարկում:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Նախապատրաստել, ստուգել պայմանագրերը;
- Նախապատրաստել նախապահանջներ, հայցադիմումներ, դիմումներ;
- Ներկայացնել հարցումներ, դիմումներ պետական մարմիններին;
- Իրականացնել իրավական գրագրություն և փաստաթղթավորում;
- Վարել պայմանագրերը;
- Իրականացնել դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում ընկերության շահերի պաշտպանություն;
- Տրամադրել իրավական եզրակացություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Մինչև 2 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական բնագավառում;
- Նոր շրջանավարտների թեկնածությունը ողջունելի առաջադիմությամբ համալսարանական կրթությամբ և պրակտիկայով նույնպես դիտարկվում է;
- Աշխատանքային փորձը դատական ոլորտում, միջազգային առևտրային կազմակերպություններում, հայտնի իրավաբանական կազմակերպություններում կդիտվի որպես առավելություն;
- Փաստաբանական արտոնագրի, մագիստրոսի դիպլոմի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- MS Office-ի իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ինքնակենսագրականը՝ պարտադիր լուսանկարով, կարող եք ուղարկել **@******.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Կրտսեր իրավաբան»): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 06070444 հեռախոսահամարով:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Կարիերայի աճի հնարավորություն:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Սպայկա» ՍՊԸ-ն բեռնափոխադրող ընկերություն է, որը սկսել է իր գործունեությունը հայաստանյան շուկայում 2001 թվականին: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.spayka.am: