Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Կոմերցիոն Տնօրեն
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Vas Group
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 մարտի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Վաս Գրուպ ՍՊ ընկերությունը փնտրում է թեկնածու Կոմերցիոն տնօրենի թափուր հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ղեկավարել, արդյունավետ կազմակերպել մարքեթինգի և վաճառքի բաժնի աշխատանքները;
- Մշակել ռազմավարական նպատակներին հասնելու պլաններ, ընդլայնել գործող շուկան, զարգացնել ընկերության եկամտաբերությունը և դերը շուկայում, ապահովել ուժեղ մրցունակ դիրք;
- Համակարգել տարեկան վաճառքի, մարքեթինգային ծրագրերի և բյուջեի կանխատեսումները;
- Զարգացնել մոտիվացված կոմերցիոն թիմ՝ արագ արձագանքելու շուկայի իրավիճակին և զարգացմանը;
- Իրականացնել շուկայում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն;
- Խթանել առևտրի աճի բարձրացումն և բարելավումը; կազմակերպել ապրանքների ճիշտ և ժամանակին մատակարարումը;
- Հետևել իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին ստացմանը;
- Ձեռք բերել նոր գործընկերներ;
- Կազմակերպել կադրերի հավաքագրում, անհրաժեշտության դեպքում մասնակցել հարցազրույցներին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նույն պաշտոնում, ցանկալի է սննդի ոլորտում;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Outlook Express, Internet); ցանկալի է 1C ծրագրի տիրապետում;
- Վարորդական իրավունքի առկայություն (B կարգ); անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն, ինչպես նաև աշխատակիցներին ղեկավարելու հմտություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական/ CV հայերեն կամ ռուսերեն լեզվով ************@***.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Կոմերցիոն Տնօրեն»): Խնդրում ենք զերծ մնալ զանգերից:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Վաս Գրուպը ՍՊ ընկերությունը իրականացնում է սննդամթերքի ներմուծում։