Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Կոռուպցիայի Կանխարգելման Հանձնաժողովի Նախագահի Օգնական
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ԿԿՀ-CPC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 հուլիսի, 2021
Հայտարարության Կոդ՝ ՀԾՊ-01-ՄՌԿ

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փնտրում է կազմակերության նախագահի օգնական:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Աջակցել՝
ա) Նախագահին Հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և
հանձնարարականների ներկայացման գործում;
բ) Օժանդակող մասնագիտական գործառույթ իրականացնող անձանց հետ աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների իրականացմանը;
գ) Օժանդակող մասնագիտական գործառույթ իրականացնող անձանց գործունեության հաշվետվությունների և մյուս ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ տեղեկատվությունների հավաքագրմանը;
դ) Մասնագիտական գործառույթ իրականացնող անձանց և նախագահի իրավական հարցերի շուրջ արդյունավետ հաղորդակցության կազմակեպմանը;
- Իրականացնել՝
ա) Նախագահի իրավական հարցերի աջակցությունը;
բ) Համապատասխան թեմատիկ ուսումնասիրություններ, վերլուծություններ;
- Մասնակցել՝
ա) Միջազգային գործընկերների հետ համագործակցության ծրագրերի կազզմանը և իրականացմանը;
բ) Հանձնաժողովի նիստերին և աշխատանքային քննարկումներին։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն իրավագիտություն մասնագիտությամբ;
- Համապատասխան բնագավառի կամ մասնագիտական աշխատանքային փորձ;
- 1-2 տարվա ծրագրերի կառավարման փորձը նախընտրելի է;
- Այլ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում աշխատելու փորձ;
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք և հարակից օրենքների առնվազն բավարար մակարդակի իմացություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն լեզվի ազատ տիրապետում; ռուսերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Տեղեկատվության հավաքագրման, վերլուծության, կառավարման ունակություն և վարչարարության առնվազն բավարար գիտելիքների իմացություն;
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք պետք է նշված փաստաթղթերը ուղարկեն **@**********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Կոռուպցիայի Կանխարգելման Հանձնաժողովի Նախագահի Օգնական»): Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- Ինքնակենսագրական,
- Մոտիվացիոն նամակ:
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած թեկնածուների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

297,630 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կորյունի 15, 1-ին հարկ, հեռախոսահամար՝ 012777724:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման քաղաքականությունը իրականացնող մարմինը և այս համատեքստում՝
- Իրականացնում է պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման գործընթացը, վերջինիս վերահսկողությունը,
- Քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր,
- Իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրեր,
- Մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր և դրանք ներկայացնում է Կառավարություն,
- Մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ,
- Կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագիր,
- Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրություն և տրամադրում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ,
- Իրականացնում է հանրային ծառայողների վարքագծի կանոնների մշակման աշխատանքները և վերջինիս վերահսկողությունը: