Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Լեռնային և Շինարարական Տեխնիկայի Սպասարկման և Վերանորոգման Մասնագետ (Մեխանիկ)
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ IKO Machinery
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 22 Հուլիսի 2023

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ԻԿՕ Մաշիների ՍՊԸ-ն փնտրում է Լեռնային և Շինարարական Տեխնիկայի Սպասարկման և Վերանորոգման Մասնագետ (Մեխանիկ):

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Տեխնիկայի սպասարկում և վերանորոգում (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ);
- Սարքավորումների բարձր հագեցվածության, անսարքությունների պատճառների վերլուծություն, անսարքությունների ուսումնասիրություն, դրանց վերացման և կանխարգելման համար միջոցառումների մշակում;
- Տեխնիկական և հաշվետու փաստաթղթերի կազմում;
- Վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում աշխատանքային ու արտադրական անվտանգության կանոնների պահպանում.

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն;
- Մեքենաների վերանորոգման և սպասարկման մասնագետ (աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն);
- Լեռնային և շինարարական տեխնիկայի (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ) կառուցվածքի վերաբերյալ գիտելիքներ;
- Մարդկանց հետ շփման բարձր ունակություններ, կազմակերպվածություն, կարգապահություն, նպատակասլացություն, նախաձեռնողականություն;
- Համակարգչային լավ գիտելիքներ;
- Սովորելու ցանկություն;
-Մեքենա վարելու իմացություն (վարորդական իրավունքի առկայությամբ);
- Ռուսերենի լավ իմացություն;
- Անգլերենի իմացությունը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն **********@***.***** էլ. հասցեին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498178825:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Պայմաններ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 9:00֊ից մինչև 18:00;
- Աշխատավարձ՝ ֆիքսված և պարգևավճար;
- Բժշկական ապահովագրություն, այդ թվում՝ ատամնաբուժական;
- Ուսուցումներ որակավորման բարձրացման նպատակով, գործուղումներ Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում (Գործուղումների դիմաց վճարվում են ՀՀ ԱՕ-ին համապատասխան);
- Արտահագուստի տրամադրում:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

IKO Machinery Armenia (Member of IKO Group) is an official sales and service distributor of KOMATSU brand in Armenia. Represented in Armenia, Belarus, Kyrgyzstan, Tajikistan, and Uzbekistan the IKO Group is an integrated international supplier of machinery in the CIS countries. For more information about the Company, please visit: www.iko.group.