Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Լոգիստիկայի Բաժնի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Avenikh
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 02 հունվարի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Ավենիղ» ՍՊԸ-ն փնտրում է Լոգիստիկայի բաժնի փորձառու, ճկուն և նպատակասլաց մասնագետի:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ներգրավել նոր հաճախորդներ;
- Կապ պահպանել հաճախորդների հետ;
- Ընդունել փոխադրման պատվեր պատվիրատուի կողմից;
- Կազմակերպել փոխադրումներ;
- Զարգացնել նախագծեր;
- Հավաքագրել վարորդների GPS ինֆորմացիան;
- Իրականացնել պատվերի ճիշտ վարում մինչև ավարտը (երթուղու ընթացքում առաջացած խնդիրների լուծում, անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում);
- Ներկայացնել հաշվետվություններ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Իգական սեռի ներկայացուցիչ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում;
- Աշխատանքային փորձը պարտադիր է;
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ;
- Համակարգչային գիտելիքներ (Word, Excel);
- Կազմակերպվածություն, օրվա պլանը կազմելու կարողություն;
- Երկարատև համագործակցության պատրաստակամություն;
- Ճկունություն և արագագործություն;
- Սթրեսակայունություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել նկարով ինքնակենսագրական ****@*******.** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը «Լոգիստիկայի Բաժնի Մասնագետ»:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Պայմանագրային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Ավենիղ» ՍՊԸ-ն զբաղվում է Հայաստանի և Արցախի տարածքում շինանյութերի ներմուծմամբ և տրանսպորտային ծառայությունների առաջարկմամբ: