Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Լուծումների Ինժեներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Բի Լայն ՍՊԸ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 02 հոկտեմբերի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Բի Լայն» ՍՊԸ փնտրում է լուծումների ինժեներ «Hewlett Packard Inc.» ընկերության պաշտոնական սերվիս կենտրոնում աշխատելու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաներում կիրառվող սարքավորումների (սերվերներ, տվյալների պահպանման համակարգեր, ցանցային սարքեր, կիբեր անվտանգության համակարգեր և այլն) և ծրագրային ապահովման հետ կապված սերվիսային աշխատանքներ։ Մասնավորապես՝ տեղադրում, կոնֆիգուրացում, ադմինիստրավորում, սպասարկում, խնդիրների ախտորոշում և վերանորոգում;
- Մասնակցել կրթական պրոցեսներին` մասնակցել վերը նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ թրեյնինգների և ստանալ սերտիֆիկատ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական ոլորտում;
- Համակարգչային ցանցերի կառուցման, ադմինիստրավորման հմտություններ;
- Օպերացիոն համակարգերի (Vmware, vSphere, Windows Server, Linux) տեղակայման ադմինիստրավորման հմտություններ;
- Տեխնիկական անգլերենի և ռուսերենի իմացություն;
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Վերլուծական մտածողություն;
- Ժամանակի պլանավորում և վերջնաժամկետների պահպանման ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
- Նախաձեռնողականություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ______ էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.