Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մանկական Հագուստի Մոդելավորող-դիզայներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Alex Retail
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 29 սեպտեմբերի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Ալեքս Ռիթեյլ Քամփանի» ընկերությունը փնտրում է մոդելավորող-դիզայներ մանկական հագուստի մոդելավորման աշխատանքների իրականացման համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել մանկական էսքիզների և հավաքածուների պլանավորում;
- Կազմակերպել նոր հավաքածուների արտադրութունը;
- Կատարել վաճառքների վերլուծություն։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն հագուստի մոդելավորման մասնագիտացմամբ;
- Մինչև 1 տարվա փորձը որպես դիզայներ մանրածախ առևտրի կամ հարակից ոլորտում ցանկալի է;
- Խորը գիտելիքներ տարբեր շուկաների բրենդերի և նրանց պրոդուկտների բնույթի վերաբերյալ;
- Խորը գիտելիքներ կտորների վերաբերյալ;
- Ընդհանուր գիտելիքներ դիզայներական ուղղությունների վերաբերյալ;
- Ստեղծագործական մտածելակերպ;
- Աշխատանքը կազմակերպելու ունակություն;
- ժամանակի կառավարման ունակություն;
- Նախագծային նորարարական դիզայն ստեղծելու և մատուցելու ունակություն;
- Անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն;
- Photoshop, Illustrator, CorelDRAW, Painter, Sketchup, 3D Viz ծրագրերից առնվազն երկուսի իմացությունը ցանկալի է;
- MS Office-ի իմացություն;
- Հայերենի գերազանց իմացություն; անգլերենի և ռուսերենի իմացություն գրավոր և բանավոր հաղորդակցվելու համար:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV/ resume) **@************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվամումը («Մանկական Հագուստի Մոդելավորող-դիզայներ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Ալեքս Ռիթեյլ Քամփանի» ՍՊ ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://alexretailco.com/: