Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մանրէաբանական Փորձարկումների Բաժնի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա/ FDA Laboratory
Վայր՝ Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 09 սեպտեմբերի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք (երկուշաբթի - ուրբաթ, 9։00-18։00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Էֆ-ԴԻ-Էյ Լաբորատորիա» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Մանրէաբանական փորձարկումների բաժնի մանրէաբանի։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Մշակել, պլանավորել, կատարել մանրէաբանական հետազոտությունները՝ հաստատված ժամանակացույցի համաձայն;
- Համակարգել մանրէաբանական նմուշների ընդունումը/ հանձնումը, նմուշի պատշաճ պահպանումը;
- Ստուգել/ գրել մանրէաբանական հետազոտությունների հաշվետվություններ;
- Որոնել ժամանակակից մանրէբանական մեթոդներ, միջավայրեր, կիրառել և վավերացնել դրանք;
- Մշակել Ստանդարտ Շահագործման Գործընթացներ (ՍՇԳ) մանրէաբանական բոլոր հետազոտությունների համար;
- Անհրաժեշտության դեպքում վերիֆիկացնել մանրէաբանական մեթոդները՝ խմբի ղեկավարի վերահսկողությամբ;
- Ուսումնասիրել և/ կամ մշակել մանրէաբանական հետազոտությունների արձանագրությունները, նոր միջազգային պահանջները, նորմերը;
- Կատարել որակի հսկման պահանջներ ԳՕՍՏ ԻՍՕ/ ԻԷԿ 17025-2020 և այլ ստանդարտների պահանջներին համապատասխան;
- Ցուցացաբերել ակտիվ աջակցություն որակի համակարգի բարելավմանը;
- Լրացնել փորձաքննությունների արձանագրությունները և ձեռնարկել կանխարգելիչ քայլեր որակի բարելավման ուղղությամբ;
- Գրանցել փորձաքննվող նմուշները և տրամադրել զեկույց՝ զեկուցման ՍՇԳ֊ի պահանջներին համապատասխան:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձ տվյալ բնագավառում։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@******.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մանրէաբանական փորձարկումների բաժնի մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Աշխատավայր տեղափոխումը և ընդմիջման ապահովումը իրականացվում է ընկերության կողմից:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Food and Drug laboratory