Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մաքսային Բրոկեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Globalink
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 22 հունվարի, 2023

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Գլոբալինք Լոջիսթիքս Դի Դաբլյու Սի» Հայաստանյան մասնաճյուղը փնտրում է մաքսային բրոկեր՝ միանալու իր թիմին:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պատասխանատու լինել մաքսային գործողությունների համար:
- Իրականացնել Հայաստանի Հանրապետության մաքսային և վավերացնող մարմինների հետ փոխգործակցություն;
- Կազմակերպել ապրանքների մաքսազերծման, գործակալի բեռի մաքսազերծման աշխատանքները;
- Պատասխանատու լինել մաքսային ընթացակարգերի ժամանակին ավարտի համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Լոգիստիկայի ոլորտում փորձ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր;
- Հաղորդակցման գերազանց հմտություն, հաճախորդների հետ շփման ունակություն, տրանսպորտային ոլորտի հիմնական գիտելիքներ;
- Ընկերության բիզնես գործունեության, քաղաքականությունների և ընթացակարգերի իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել *.*****@******************.*** և *.************@******************.*** էլ․ հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մաքսային Բրոկեր»)։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Գլոբալինք Լոջիսթիքս Դի Դաբլյու Սի» ՍՊԸ, Հայաստանյան Մասնաճյուղը տրանսպորտային ընկերություն է: