Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մաքսային Ձևակերպման Գծով Պատասխանատու
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Ակվատուս/ Aquatus
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 սեպտեմբերի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Ակվատուս» ընկերությունը փնտրում է մաքսային ձևակերպման գծով պատասխանատու։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել ապրանքների մաքսազերծում;
- Ձևակերպել ներմուծման և արտահանման հայտարարագրերը;
- Իրականացնել վերահսկողություն ընդհուպ մինչև ապրանքի անխոչընդոտ տեղափոխում ընկերության պահեստները;
- Հմտորեն կիրառել մասնագիտական գիտելիքները մաքսազերծման գործառույթները իրականացնելու համար;
- Պահպանել մաքսային ծառայության աշխատակիցների հետ աշխատանքային պրոֆեսիոնալ հարաբերություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ;
- Մասնագիտական գործառույթներից բխող բոլոր տեղեկատվական համակարգերի և ծրագրերի գերազանց տիրապետում։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ պարտադիր ուղարկելով իրենց ինքնակենսագրականը և' **@*******.** էլ. հասցեին, և' առցանց careercenter.am կայքի միջոցով (Apply now/ Դիմել հիմա)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Ակվատուս» ընկերությունը հիմնադրվել է ավելի քան 20 տարի առաջ: Ակվատուսը պատրաստում և ներմուծում է Հայաստանյան շուկա շոգեբաղնիքներ և լողավազաններ: Ընկերությունն իրականացրել է բազմաթիվ նախագծեր, այդ թվում «Գոլդս Ջիմ» ֆիտնես կենտրոնի լողավազանի շինարարությունը: Լրացուցիչ տեղեկության համար, հետևեք հղմանը՝ http://aquatus.am/: