Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մաքսային Ձևակերպումների Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Globbing LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 10 մարտի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Գլոբբինգ ընկերությունը Մաքսային Ձևակերպումների Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է փորձառու մաքսային բրոքերի՝ մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնելու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ձևակերպել և մշակել մաքսազերծման ընթացակարգերը և կանոնադրությունը;
- Վերահսկել և արագացնել ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսազերծման ընթացակարգերը;
- Տրամադրել շաբաթական հաշվետվություն մաքսազերծման ընթացքի վերաբերյալ;
- Օրենքի շրջանակներում լավագույն լուծումները գտնել մաքսազերծման խնդիրների վերաբերյալ;
- Ընկերության այլ բաժիններին ուսուցանել և ուղղորդել մաքսային օրենքների և ընթացակարգերի վերաբերյալ;
- Պատրաստել մաքսազերծման հայտարարագրերը և հետևել, որ ապրանքը տեղափոխվի ընկերության պահեստ;
- Օրենքի շրջանակներում ապահովել նվազագույն հարկերի և տուրքերի գանձումը; 
- Պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերություններ պահպանել մաքսային ծառայության ներկայացուցիչների հետ;
- Առաջարկել մաքսազերծման ընթացակարգերի նվազագույն ծախսատար լուծումներ;
- Կատարել աշխատանքի բնույթից բխող այլ աշխատանքային պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մաքսային ծառայությունում;
- Աշխատանքային փորձ միջազգային ընկերությունում;
- Միջազգային բեռնափոխադրումների հիմունքների իմացություն;
- Մաքսային բրոքերի լիցենզիա;
- Հաղորդակցման և որոշումներ կայացնելու հմտություն;
- Microsoft Office-ի իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված և որակավորված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) *******@********.*** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մաքսային Ձևակերպումների Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Գլոբբինգը միջազգային գնումների հարթակ է, որը իր մի շարք ծառայությունների ու գործիքների շնորհիվ հնարավոր է դարձնում գնումներ կատարել արտասահմանյան խանութներում և ստանալ գնումները Հայաստանում: Հիմնադրվելով 2015 թվականին, կազմակերպությունն այսօր արդեն ունի 150-ից ավել աշխատակից, պահեստներ յոթ երկրներում և գլխամաս Հայաստանում: