Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մաքսային Ձևակերպումների Մասնագետ/ Բրոքեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Նեքստ Փեյջ/ Next Page
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 նոյեմբերի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Նեքստ Փեյջ» ընկերությունը փնտրում է աշխատասեր և մոտիվացված թեկնածու Մաքսային ձևակերպումների մասնագետի (բրոքեր) հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել ապրանքների մաքսային ձևակերպում;
- Կազմել և ներկայացնել բեռնամաքսային հայտարագրեր;
- Իրականացնել մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի և Մաքսային միության մաքսային օրենսգրքի պահանջներից բխող ընթացակարգերը;
- Կատարել մաքսային ներկայացուցչի (բրոքերի) աշխատանքի բնույթից բխող աշխատանքային այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում;
- ՀՀ մաքսային օրենսդրության իմացություն;
- MS Office փաթեթի տիրապետում;
- Բանակցային հմտություններ և ճշտապահություն;
- Ռուսերենի իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) **************@*****.*** էլ. հասցեին մինչ վերջնաժամկետի ավարտը՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մաքսային Ձևակերպումների Մասնագետ/ Բրոքեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.