Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մաքսային Ձևակերպումների Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Grand Candy
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 21 Սեպտեմբեր 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Գրանդ Քենդի ընկերությունն աշխատանքի է հրավիրում մաքսային ձևակերպումների մասնագետի:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Հիմնական գործառույթներն են՝
- Կատարել Ընկերության կողմից ներմուծվող բեռների և արտահանվող արտադրանքի մաքսային ձևակերպումները, իրականացնել հավաստագրման աշխատանքներ, ձեռք բերել պետական համապատասխան մարմինների թույլտվությունները;
- Հայտարարագրել Ընկերության բեռները;
- Կատարել ներմուծվող և արտահանվող բեռների հետ կապված հարկերի հաշվառումներ, վճարումներ;
- Կազմակերպել մաքսային պահեստներում բեռների բեռնաթափման և բարձման աշխատանքները;
- Ձեռք բերել արտահանվող բեռների ծագման, ֆիտո-հավաստագրեր;
- Կազմակերպել ՀՀ մաքսային սահմանը հատելուց հետո տրանսպորտային կազմակերպությունների հետ աշխատանքները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Մասնագիտական փորձ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մաքսային ձևակերպումների մասնագետ») կամ զանգահարել 010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամարներով:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.