Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մարքեթինգի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Աստերիա/ Asteria
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 հունիսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Աստերիա» ՍՊԸ-ն փնտրում է Մարքեթինգի մասնագետ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պլանավորել մարքեթինգային ռազմավարությունը;
- Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և վերլուծել ստացված տվյալները;
- Բացահայտել շուկայում ընկերության առաջխաղացման հնարավորությունները;
- Իրականացնել հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումները;
- Վարել ընկերության էջերը սոցիալական մեդիայում;
- Պարբերաբար թարմացնել կայքը;
- Կազմել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում;
- Համապատասխան աշխատանքային փորձ;
- MS Excel-ի գերազանց իմացություն;
- Գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացությունը ցանկալի է (CoralDRAW, Adobe Illustrator, Adobe Photoshop);
- Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց տիրապետում;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն;
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն;
- Բանակցային հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *******@*******.** և *******@*******.** էլ․ հասցեներին՝ նամակի թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումը («Մարքեթինգի մասնագետ»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Աստերիա» ՍՊԸ-ի մասին ինֆորմացիայի համար հետևեք հղմանը՝ https://asteria.am/: