Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մարքեթինգի Պատասխանատու
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ NOA
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Երկարաժամկետ
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 հունիսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Նոա օֆ Արենի» ընկերությունը փնտրում է մարքեթինգի պատասխանատու:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարել ընկերության մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի ընդհանուր ռազմավարությունը;
- Ղեկավարել մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի տարեկան պլանավորման գործընթացը, ներառյալ նոր գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը;
- Կառավարել մարքեթինգային ծրագրերի ֆինանսական բյուջեն և վերահսկել ռեսուրսների տեղաբաշխման գործընթացը, ինչպես նաև նախապատրաստել ֆինանսական հաշվետվություներ;
- Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ;
- Մշակել և ներդնել ընկերության պրոդուկտների առաջխաղացման ծրագրեր;
- Վաճառքի բաժնի հետ համատեղ մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին;
- Մշակել վաճառքի բաժնի համար բոնուսային ծրագրեր մարքեթինգային ակցիաների ուղղվածությամբ;
- Իրականացնել վաճառքների վիճակագրական վերլուծություններ;
- Հետևել ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարմանը, թարմացմանը, նպաստել դրանց առաջխաղացմանը;
- Վարել բանակցություններ գովազդակիրների և գովազդ արտադրող ընկերությունների հետ, կազմակերպել գովազդային արշավներ;
- Մասնակցել գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին;
- Վերլուծել վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարել կանխատեսումներ ապագայում սպասվող միտումների զարգացման վերաբերյալ;
- Զբաղվել նոր բրենդերի և նոր բիզնես ուղղությունների զարգացման, վաճառքների խթանման ու կազմակերպման հարցերով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ մարքեթինգի ոլորտներում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Հաղորդակցության հմտություններ;
- Նորարար և կրեատիվ մտածողություն;
- Վերլուծական մտածողություն;
- Նախագծերի կառավարման ունակություն;
- Թիմում աշխատելու հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորում և վերջնաժամկետների պահպանում;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ներկայացվող պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակեսագրականը (CV) մեկ լուսանկարի հետ ուղարկել ****@***.** էլ. հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը («Մարքեթինգի պատասխանատու»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Նոա օֆ Արենի»ՍՊԸ գինու հայկական շուկայում է շուրջ երկու տարի և ներկայանում է NOA և Arkuri ապրանքանիշերով։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է եվրոպական և ամերիկյան շուկաներ։