Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մասնաճյուղի Կառավարչի Տեղակալ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EvocaBank
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 ապրիլի 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էվոկաբանկը Մասնաճյուղի Կառավարչի Տեղակալի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հաճախորդների ներգրավում, և ակտիվ վաճառք;
- Տրամադրել խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ;
- Ընդունել և վերլուծել հայտերը;
- Համագործակցել արտաքին գործընկերների հետ;
- Ապահովել որակյալ ծառայությունների մատուցում մասնաճյուղում;
- Պատրաստել և ներկայացում հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն;
- Միջազգային որակավորումները դիտարկում են որպես մեծ առավելություն;
- Հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Վերլուծական ճկուն միտք;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Մասնաճյուղի Կառավարչի Տեղակալ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային աշխատավարձ, և առավելությունների լայն փաթեթ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ https://evocabank.am/home.html: