Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Բժշկական Ներկայացուցիչ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ B2B Medical
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 մարտի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք (հնգօրյա աշխատանքային շաբաթ)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«B2B Medical» ընկերությունը փնտրում է Բժշկական ներկայացուցիչ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել բժշկական սարքավորումների և ծախսվող նյութերի վաճառք;
- Այցելել բժշկական հաստատություններ, անմիջականորեն շփվել բժշկական անձնակազմի, վարչակազմի հետ;
- Վարել հաճախորդների բազան;
- Իրականացնել առաջարկվող ապրանքային գծերի վարում և դրանց խթանում;
- Ավելացնել վաճառքների ծավալը՝ առկա հաճախորդների կարիքները զարգացնելու և վստահված տարածքում նոր հաճախորդներ ձեռք բերելու միջոցով;
- Հավաքագրել շուկայում իրավիճակի և նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն, կատարել մրցակցային վերլուծություն:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն բժշկական կրթություն, նախապատվությունը տրվում է «վիրաբույժ», «սրտաբան» որակավորումով դիմորդներին;
- MS Office-ի, ինտերնետի փորձառու օգտատիրոջ հմտություններ;
- Բժշկական սարքերի և ծախսվող նյութերի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն;
- Բժշկական ոլորտում մասնագետների հետ հաղորդակցվելու փորձ;
- Բանակցությունների և պրեզենտացիաների անցկացման գերազանց հմտություններ;
- Ակտիվ վաճառքների հաջող փորձ;
- Գրագետ խոսք, նպատակասլացություն, ակտիվություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել ***.*******@*****.*** էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բժշկական ներկայացուցիչ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Աշխատավարձ, գումարած բոնուսային մաս (մանրամասն տեղեկատվությունը կտրամադրվի հարցազրույցի ժամանակ), բջջային կապի վճարում: