Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մեխանիկական Արտադրամասի Պետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ (HAEK-i Shinararutyun CJSC)
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 06 օգոստոսի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՀԱԷԿՇԻՆ-ը փնտրում է տեխնիկական կրթությամբ, բիզնես մտածելակերպով, ոլորտով հետաքրքրված թեկնածուի Մեխանիկական արտադրամասի պետի հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ապահովել աշխատանքային գործիքների և սարքավորումների անխափան աշխատանքը;
- Իրականացնել իր առջև դրված առաջադրանքի կատարման նախագծի մշակում, վերահսկել դրա կատարումը, ըստ նախագծի ապահովել արտադրության տեխնիկական բոլոր պայմանները;
- Կոնկրետ առաջադրանքից բացի իրականացնել ոլորտին առնչվող արտաքին շուկայի ներգրավման աշխատանքներ;
- Իրականացնել պաշտոնից բխող այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Աշխատանքային փորձը նշված ոլորտում ցանկալի է;
- Սարքավորումների հետ աշխատելու հմտություններ;
- Նյութական արժեքների հետ աշխատելու, դրանց համար լիակատար պատասխանատվություն ստանձնելու փորձառություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ղեկավարման հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) **@********.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Մեխանիկական արտադրամասի պետ»): Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՀԱԷԿՇԻՆ-ը, որը ներկայացնում է «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ, շինարարական ընկերություն է Հայաստանում: ՀԱԷԿՇԻՆ-ի կողմից իրականացվող նախագծերը ներառում են էներգետիկայի, քաղաքաշինության, հիդրոտեխնիկական և արդյունաբերական ոլորտները: