Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մեխանիկական Ինժեներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Optimum Energy
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 14 Հոկտեմբերի 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ն փնտրում է ինժեներ-էլեկտրիկների, ընկերության կողմից սպասարկվող շենքերի ինժեներա-տեխնիկական համակարգերի սպասարկման համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հետևել շենքերի ինժեներական համակարգերի անխափան աշխատանքին;
- Անհրաժեշտության դեպքում կատարել վերանորոգման աշխատանքներ;
- Կարգավորել գրասենյակային տարածքների բավարար օդամատակարարումը և ջերմաստիճանը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Աշխատանքային փորձը նմանատիպ ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Տեխնիկական անվտանգության կանոնների իմացություն և կիրառում;
- Գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@*************.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մեխանիկական Ինժեներ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ն մասնագիտացած է վերականգնվող էներգիայի ոլորտում ծառայությունների մատուցման մեջ: Ընկերության մասին ավելի մանրամասն իմանալու համար այցելեք՝ http://www.optimumenergy.am/