Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Lusayg
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 ապրիլի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Լուսայգ ռեստորանը աշխատանքի է հրավիրում մենեջերի:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ընդունել, տեղավորել և ճանապարհել հյուրերին;
- Հետևել ազատ սեղանների առկայությանը;
- Ղեկավարել և հետևել ռեստորանի աշխատանքը;
- Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում;
- Հետևել մատուցվող ուտեստների որակին;
- Արձագանքել հաճախորդների հարցերին ու բողոքներին և տալ ճիշտ լուծումներ;
- Ստեղծել թիմի անդամների միջև դրական մթնոլորտ, նաև ապահովել սպասարկող անձնակազմի և խոհանոցի միջև արդյունավետ փոխհամագործակցություն;
- Ապահովել աշխատակիցների ուսուցման և ինտեգրման բնականոն ընթացքը; տալ գնահատական աշխատակիցներին ըստ տրված առաջադրանքների:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն;
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն և գործընկերների նկատմամբ հոգատարություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Թիմ ստեղծելու և թիմը առաջնորդելու ունակություններ;
- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու հմտություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *********@****.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մենեջեր»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77058308:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.