Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մենեջմենթի և Սպասարկման Ծրագրերի Համակարգող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 մարտի, 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում Մենեջմենթի և սպասարկման ծրագրերի համակարգողի։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Մշակել ակադեմիայի կողմից իրականացվող ռեստորանային և հյուրանոցային ոլորտների մենեջմենթ և սպասարկում դասընթացների ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը;
- Մշակել ծրագրերի ուսումնամեթոդական գործունեությանը վերաբերող փաստաթղթային ձևանմուշներ;
- Դասընթացների անցկացման նպատակով ապահովել դասախոսների ու փորձագետների ներգրավումը;
- Պլանավորել և համակարգել համագործակցող դասախոսական կազմի հետ աշխատանքը;
- Կազմակերպել և վերահսկել գործնական պարապմունքների համար նախատեսված աշխատանքները. պատվիրել աշխատանքային անհրաժեշտ նյութեր, ապահովել դրանց նկատմամբ վերահսկողություն;
- Իրականացնել ծրագրերի որակի գնահատում, ապահովել դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հետ հետադարձ կապը;
- Կազմակերպել վերապատրաստման դասընթացներ ընկերության մենեջմենթի և սպասարկող անձնակազմի համար, ինչպես նաև համագործակցող ընկերությունների համար;
- Մենեջմենթի և սպասարկման ծրագրերի շարունակական զարգացման նպատակով մշակել և ներկայացնել համապատասխան առաջարկություններ;
- Յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո ներկայացնել ամփոփ և գործունեության վերաբերյալ՝ տարեկան հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Դասավանդման և ուսումնական ծրագրերի կազմակերպման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Անգլերեն և/ կամ ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Կազմակերպչական հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել` ինքնակենսագրություն ուղարկելով **@****************.*** էլ. հասցեին: Խնդրում ենք նամակի թեմա դաշտում նշել հաստիքի անվանումը («Մենեջմենթի և Սպասարկման Ծրագրերի Համակարգող»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://yeremyanproject.com/: