Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մեծածախ Վաճառքի Մենեջեր (Պրեսելեր)
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Artashat Cannery OJSC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 օգոստոսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Արտֆուդ ընկերությունը փնտրում է Մեծածախ վաճառքի մենեջեր, որը կիրականացնի ընկերության ապրանքատեսակի վաճառքի կազմակերպում, շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Օժանդակել վաճառքի կազմակերպմանը;
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն;
- Կազմակերպել ապրանքի վաճառքի գործընթացները;
- Կառավարել պատվերների իրականացման ամբողջ գործընթացքը՝ ներառյալ փաստաթղթավորումը և հսկել ժամանակին ուղարկումը;
- Իրականացնել վաճառակետերի այցելություն՝ ըստ պլանավորած երթուղու;
- Իրականացնել դեբիտորական պարտքերի վճարման հսկողություն, հաճախորդների հետ փոխադարձ ակտերի հաստատում;
- Կատարել ընկերության կոմերցիոն գործունեության հետ կապված այլ հանձնարարականներ, հրամաններ և հրահանգներ, հանձնել հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձ վաճաքի բնագավառում;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Գրագետ և հստակ խոսք, հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ;
- Արագորեն և արդյունավետ կերպով հարաբերություններ հաստատելու կարողություն;
- Ակտիվ և անկաշկանդ վարքագծի դրսևորում;
- Վարորդական իրավունք։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@*******.** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մեծածախ Վաճառքի Մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Բարձր աշխատավարձ՝ կախված վաճառքի ծավալից

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանն արտադրում է պահածոների և բնական հյութերի լայն տեսականի: