Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Միջազգային Լոգիստիկայի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Էկրա Կովկաս/ Ekra Caucasus
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 06 ապրիլի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Էկրա Կովկաս» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում արտաքին գնումների և միջազգային լոգիստիկայի փորձառու մասնագետի։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել, կառավարել և համակարգել ընկերության արտաքին գնումների ամբողջ գործընթացը՝ սկզբից մինչև ապրանքների կազմակերպություն մուտք գործելը՝ բոլոր անհրաժեշտ ապրանքների հասանելիությունն ապահովելու նպատակով;
- Իրականացնել բյուջեի սահմանում, գնումների գործունեության, վճարումների ժամանակացույցի պլանավորում, առաքման գործընթացի հետևում;
- Զարգացնել հարաբերությունները գործող մատակարարների հետ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել նոր մատակարարների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ;
- Բանակցել, համագործակցել ինչպես տեղի, այնպես էլ այլազգի մատակարարների հետ;
- կազմել և վարել մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերը;
- Հետևել աշխատանքների կատարման ընթացքին՝ ըստ մատակարարների կողմից սահմանված պայմանների (արժեք, որակ, առաքման ժամկետ և այլն);
- Կազմակերպել լոգիստիկան:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Գնումների վերաբերյալ ՀՀ օրենքի իմացություն;
- Հայրերեն, ռուսերեն (C1, C2) և անգլերեն (C1, C2) լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիներ՝ MS Office;
- Բանակցությունների վարման հմտություններ;
- Կազմակերպչական գերազանց հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, թիմային աշխատանքի ունակություններ;
- Ճկունություն, շփվողականություն;
- Էներգետիկայի ոլորտում փորձառությունը կամ ոլորտի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Համապատասխան որակավորում ունեցող բոլոր թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (ցանկալի է հայերեն կամ ռուսերեն) ուղարկել ****@****.** էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում անպայման նշելով հաստիքի անվանումը («Միջազգային լոգիստիկայի մասնագետ»)։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060500779, 060500778 հեռախոսահամրներով:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Թեկնածուի անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Ընկերության հասցեն է՝ Ձորաղբյուր, Ամառանոցային 34։ Աշխատակիցների տեղափոխումը կազմակերպում է ընկերությունը։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ըկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://ekra.am/: