Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Նախագծող/ Ճարտարապետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EPF
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 20 մայիսի, 2022

ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 

Շինաշխատանքների կատարման մրցույթ

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ցանկանում է հաշմանդամների համար մատչելի դարձնելու նպատակով վերանախագծել և ձևափոխել կազմակերպության առկա սանհանգույցը։ Այս նպատակով փնտրում է մասնագետ, որը կիրականացնի նախագծման, դիզայնի և հատակագծային պլանի մշակման աշխատանքները՝ նախապես ներկայացնելով նախագծի 3D մոդելավորումը և տեսապատկերումը։ Ծրագրի երկրորդ փուլում նախագծողը նաև իրականացնելու է շինարարական կազմակերպության ընտրությունը և աշխատանքների վերահսկողությունը։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված մասնագետերը/ կազմակերպությունները կարող են դիմել ********@*******.** էլ․ հասցեին, կամ զանգահարել 095 251573 հեռախոսահամարին։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի մասին ինֆորմացիայի համար հետևեք հղմանը՝ www.epfound.am: