Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Նարատիվային (Պատմողական) Թերապիայի Դասընթաց Հոգեբանների ու Սոցիալական Աշխատողների Համար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Armenian Spiritual Revival
Վայր՝ Երեւան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 19 Ապրիլի 2024

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 

.
«Հայկական Հոգեւոր Վերականգնման Հիմնադրամը» մայիսի 10-ից 17-ը փորձառու հոգեբան-հոգեթերապեւտների ու սոցիալական աշխատողների համար կազմակերպում է դասընթաց՝ «Նարատիվային (պատմողական) թերապիայի» (Narrative Therapy) մեթոդի վերաբերյալ։ Դասընթացը վարելու են նարատիվային թերապիայի արտասահմանյան փորձառու մասնագետներ Նատալյա Սավելեւան (Չեխիա) եւ Սառա Փորթնոյը (Մեծ Բրիտանիա)։
Նախքան հիմնական դասընթացը նախատեսվում է քառօրյա նախապատրաստական առցանց դասախոսություն Նատալյա Սավելեւայի հետ (Ապրիլի 29-30-ը եւ Մայիսի 6-7-ը):

Նրանք, ովքեր հաջողությամբ կավարտեն դասընթացը հնարավորություն կունենան հետագայում ներգրավվել Հիմնադրամի ծրագրերում։

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 

.
ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Հոգեբանության ոլորտում բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան)։ Արտերկրի հեղինակավոր հաստատություններում մասնագիտական վերապատրաստումների մասնակցությունը կդիտվի որպես առավելություն։
- Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ այցելուների հետ: Պատերազմական իրավիճակներից տուժած անձանց եւ խոցելի խմբերի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հոգեկան առողջության կամ հարակից ոլորտների վերաբերյալ դասընթացների մասնակցություն (առնվազն 20 ժամ):
- Oտար լեզուների (անգլերեն եւ ռուսերեն) տիրապետման աշխատանքային մակարդակ:
-Համակարգչային բազային գիտելիքներ (MS Office՝ պարտադիր)։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Սոցիալական աշխատողի բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան):
- Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, այդ թվում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
- Հոգեկան առողջության կամ հարակից ոլորտների վերաբերյալ դասընթացների մասնակցություն (առնվազն 20 ժամ):
- Շահառուների հետ աշխատանքի հմտություններ:
- Oտար լեզուների (անգլերեն եւ ռուսերեն) տիրապետման աշխատանքային մակարդակ:
- Համակարգչային բազային գիտելիքներ (MS Office՝ պարտադիր)։

ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԴԻՏՎԵՆ ՈՐՊԵՍ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
- Մասնագիտական դասընթացներ վարելու պատրաստակամություն;
- ՀՀ մարզերում աշխատելու եւ խմբային աշխատանք կատարելու պատրաստակամություն;
- Մասնագիտական աշխատանքի նոր մեթոդներ սովորելու ցանկություն;
- Թիմում աշխատելու պատրաստակամություն;
- Շփման հմտությունների բարձր մակարդակ;
- Ակտիվ լսողության հմտություններ;
- Տարբեր խոցելի խմբերի հետ հաղորդակցվելու տեսանելի փորձ եւ հմտություններ;
- Հիմնադրամի կողմից իրականացվող համայնքային ծրագրերին մասնակցելու ցանկություն եւ պատրաստակամություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

.
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
- CV;
- Մոտիվացիոն նամակ (ազատ ոճով, 500 բառ);
- Բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ;
- Մասնագիտական դասընթացների մասնակցությունը փաստող վկայական(ներ) (ցանկալի):

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Դասընթացին մասնակցության հայտը անհրաժեշտ է ուղարկել ******@*******.** էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. ապրիլի 19-ը ներառյալ։ Խնդրում ենք նամակը վերնագրել " Նարատիվային թերապիայի դասընթաց": Պահանջներին համապատասխանող մասնագետների հետ կապ կհաստատվի վերջնաժամկետից հետո մեկ շաբաթվա ընթացքում։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 

«Նարատիվային (պատմողական) թերապիան» հոգեթերապեւտիկ աշխատանքի նորարարական մոտեցում է, որի գլոբալ կենտրոնը համարվում է Ավստրալիայի «Դալվիչ կենտրոնը» (dulwichcentre.com.au): Վերջին երկու տասնամյակներին այս մեթոդով աշխատանքի արդյունքում գրանցվել են կայուն դրական արդյունքներ տագնապ, վիշտ, հետ-տրավմատիկ սթրես, ուշադրության կենտրոնացում եւ այլ հարակից խնդիրներ ունեցող այցելուների մոտ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձեւաչափերի դեպքում։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» նպատակ ունի մշակել և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացնել հետ-տրավմատիկ հոգեբանական վերականգնման յուրահատուկ ծրագրեր՝ հիմնվելով հայ ժողովրդի հարուստ պատմության, հոգեբանության արդի ձեռքբերումների վրա և համայնքային նորարար նախագծերի միջոցով։