Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ներդրումային Գործառնությունների Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EvocaBank
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 հուլիս 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էվոկաբանկը Ներդրումային Գործառնությունների Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պասխանատվության բարձր զգացում, հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կորպորատիվ արժեթղթերով և պետական պարտատոմսերով գործառնությունների իրականացում;
- Ռեպո/ հակադարձ ռեպո, արժեթղթերի առուվաճառքի, ինչպես նաև բրոքերային գործարքների ձևակերպում;
- Ռեեստրավարման և պահառության ծառայությունների մատուցում;
- Բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում;
- Հաճախորդների կողմից ներկայացված դեպո հանձնարարականների կատարում;
- Ակտիվ մասնակցություն Բանկի կողմից արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման հետ կապված գործընթացներին;
- Բանկի ներքին նորմատիվ ակտերի, կանոնների մշակում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ներդրումային ոլորտում;
- MS office ծրագրի խորացված իմացություն;
- Միջազգային որակավորումների առկայություն (CFA, ACI), ՀՀ ԿԲ համապատասխան որակավորման վկայականի առկայություն;
- Վերլուծական հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով` Ներդրումային Գործառնույթնների Մասնագետ: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Էվոկաբանկն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում;
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն;
- Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը: Աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի առնելով դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Աշխարհը թվային է դառնում, և Էվոկաբանկը պատրաստ է դրան: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.evocabank.am: