Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ներդրումային Նախագծերի Բաժնի Աշխատակից
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 օգոստոսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է ներդրումային նախագծերի բաժնի աշխատակից:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Աջակցել ներդրումային նախագծերի վարչության աշխատանքներին;
- Պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը;
- Մշակել տվյալները և կազմել հաշվետվություններ;
- Անհրաժեշտության դեպքում կապ հաստատել գործընկերների հետ;
- Վարել նամակագրություն;
- Ըստ անհրաժեշտության մեկնել գործուղումների (ՀՀ տարածքում);
- Կազմակերպել նախագծերին վերաբերող այլ գործընթացներ;
- Վարել փաստաթղթաշրջանառությունը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է ֆինանսական ոլորտում;
- Աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում՝ մասնավորապես պետական կառույցների և շինարարական ընկերությունների հետ;
- MS Office փաթեթի (մասնավորապես Excel-ի) իմացություն;
- Օրենսդրության իմացություն;
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Կազմակերպչական հմտություններ;
- Պատասխանատվության զգացում;
- Հայերենի, ռուսերենի լավ իմացություն;
- Ադմինիստրատիվ գրագրության և հաշվետվություններ կազմելու հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **@****************.*** էլ. փոստին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ներդրումային նախագծերի բաժնի աշխատակից»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://yeremyanproject.com/: