Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ներգնա Զբոսաշրջային Արդյունքի Կառավարիչ (Ֆրանսիա և ֆրանսախոս երկրներ)
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Nueva Vista Tour Operator
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 31 օգոստոսի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Նուեվա Վիստա ներգնա զբոսաշրջային ընկերությունը փնտրում է Ներգնա զբոսաշրջային արդյունքի կառավարիչ, որը կազմակերպության տնօրենի անմիջական ղեկավարությամբ պատասխանատու է ֆրանսախոս երկրներում Նուեվա Վիստա զբոսաշրջային ընկերության ներգնա տուր փաթեթների կառավարման և Հայաստանում դրանց իրականացման համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Նախապատրաստել և տնօրենի թույլտվությունն ստանալուց հետո իրականացնել մարկետինգային հետազոտություններ և այլ անհրաճեշտ գործողություններ թիրախային երկրներում «Նուեվա Վիստա»-ի տուրիստական արդյունքների և փաթեթների առաջխաղացման և վաճառքների ծավալների ընդլայնման համար;
- Իրականացնել անհրաժեշտ քայլեր Ֆրանսախոս երկրներում գործընկերների հետ կապերի ստեղծման, ամրապնդման և ընդլայնման համար՝ ներառյալ ամենօրյա հաղորդակցությունները;
- Աջակցել Հայաստանում տարբեր տիպի ուղևորությունների զբոսաշրջային փաթեթների կազմանը;
- Առաջարկել կազմված զբոսաշրջային փաթեթները արտասահմանյան գործընկերներին՝ մանրամասնորեն ներկայացնելով փաթեթում առկա բոլոր ծառայությունների առանձնահատկությունները;
- Օգնել կազմելու ուղևորության հետ կապված փաստաթղթերը՝ ներառյալ պայմանագիր գործընկերների հետ, ծառայությունների մատուցման հաշիվ, պայմանագիր ՀՀ-ում ծառայություններ մատուցող գործընկերների հետ, նրանց կողմից տրվող հաշիվների և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր՝ կապված տուր օպերատորի և տուրիստական գործակալի գործունեության հետ;
- Կատարել Ֆրանսաախոս երկրներում վաճառված զբոսաշրջային փաթեթների իրականացման ամբողջական կառավարումն ու վերահսկողությունը։ Ինչպես նաև, կանոնավոր կերպով հետևել, որ կազմակերպության հաճախորդների սպասարկումը ծառայություն մատուցողների կողմից լինի ըստ կնքված պայմանագրի և ծառայությունների մատուցման որակի նկատմամբ «Նուեվա Վիստա» կազմակերպության պահանջներին համապատասխան;
- Ներկայացնել հաշվետվություն կազմակերպության տնօրենին յուրաքանչյուր զբոսաշրջային փաթեթի վաճառքի, ուղևորության ընթացքի և ավարտից հետո;
- Կազմակերպել մատուցվող տուրիստական ծառայությունների վերաբերյալ հաճախորդների կարծիքի հետազոտությունները, ծառայությունների որակի և մրցունակության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն (հումանիտար, տուրիզմ, բիզնես կամ տնտեսագիտական);
- Մարքետինգի կամ բիզնեսի կառավարման բնագավառներում մասնագիտական որակավորումը ցանկալի է;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ ներգնա տուրիզմի կամ բիզնեսի, վաճառքի կառավարման կամ մարքետինգի ոլորտներում;
- Հայերեն և Ֆրանսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն; ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Սեղմ վերջնաժամկետներում և դինամիկ միջավայրերում աշխատելու ունակություններ;
- Համակարգչային գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու հմտություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@**********.** էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը «Ներգնա զբոսաշրջային արդյունքի կառավարիչ – Ֆրանսիա և Ֆրանսախոս երկրներ»։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Հայտարարության անգլերեն տարբերակ - Vacancy Announcement - Product and Tour Manager for Francophone countries.docx

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Նուեվա Վիստա ՍՊԸ ներգնա զբոսաշրջային օպերատոր է Հայաստանում։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել՝ http://explorearmenia.net/։