Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ներմուծման Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Vas Group
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 01 ապրիլի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՎԱՍ Գրուպը փնտրում է թեկնածու Ներմուծման Մենեջերի թափուր հաստիքը համալրելու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Համագործակցել առկա գործընկերների հետ;
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն;
- Փնտրել նոր գործընկերներ, կապեր հաստատել և վարել բանակցություններ վերջիններիս հետ, զարգացնել համագործակցությունը՝ կապի տարբեր միջոցներով;
- Համագործակցել տրանսպորտային ընկերությունների հետ, կազմակերպել բեռնափոխադրումներ, ստուգել թղթաբանությունը, հետևել փաստաթղթերի ճշգրտությանը՝ ապրանքների բարձումից մինչև պահեստ ժամանումը;
- Իրականացնել նոր պատվերներ՝ հիմնվելով ապրանքային ներքին շարժի և պահանջարկի վրա;
- Ստուգել և պատրաստել մաքսազերզծման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Հաղորդակցվելու գերազանց հմտություն;
- Պատասխանատվության զգացում;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, համացանցում ազատ աշխատելու հմտություն;
- Բարձրագույն կրթություն;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Բանակցություններ վարելու, ներկայացնելու և կապեր հաստատելու գերազանց հմտություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրություն ************@***.** էլ․ հասցեին` վերնագրում նշելով «Ներմուծման Մենեջեր»: Միայն պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ընթացքում կներկայացվի մանրամասն տեղեկություն աշխատանքի վերաբերյալ:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՎԱՍ Գրուպ ՍՊԸ-ն սննդամթերք ներմուծող ընկերություն է։