Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ներմուծման Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ itlogic
Վայր՝ Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 02 նոյեմբերի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Այ-Թի Լոջիք» ընկերությանը անհրաժեշտ է ներմուծման մենեջեր՝ կազմակերպության գործընկերների հետ արտաքին կապերի հաստատման, բանակցություններ վարելու, իրականացվող գործարքների որակի, պրոդուկտիվության ապահովման համար, ինչպես նաև ներմուծման գործընթացը կորդինացնելու համար՝ կազմակերպության ներքին կանոնադրության և ընթացակարգերին համապատասխան:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ելնելով օպտիմալ գնի, մատակարարման գրաֆիկների և որակի տեսանկյունից, իրականացնել հետազոտություններ՝ որոշելու համար լավագույն ապրանքներն ու մատակարարներին;
- Որոշել պոտենցիալ մատակարարներին, վարել բանակցություններ և կնքել պայմանագրեր, հաստատել լավ հարաբերություններ համագործակցող կազմակերպությունների հետ;
- Իրականացնել բեռնափոխադրման գործընթացի ամենօրյա վերահսկում, ներկրման և լոգիստտիկայի հետ կապված խնդիրների կարգավորում;
- Պատասխանատու լինել ներկրմանը վերաբերվող ինֆորմացիայի ամբողջականության և ճշգրտության համար;
- Պատասխանատու լինել ներկրվող ապրանքների մաքսազերծման, համապատասխան փաստաթղթերի ստացման և մատակարարներին ներկայացման գործընթացների վերահսկման համար;
- Կազմել հաշվետվություններ, վարել նամակագրություն;
- Իրականացնել ապրանքների տեղափոխման գործընթացի վերահսկումը մինչ տեղափոխման վայր՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան հրահանգներ տալով;
- Իրականացնել հաշիվ-ֆակտուրաների և առաքման հետ կապված այլ փաստաթղթերի ստուգում՝ սակագներին և մաքսային կանոնակարգներին համապատասխան;
- Ներկրման/ արտահանման քաղաքականության իրականացման, մոնիտորինգի, մշակման և անհրաժեշտության դեպքում փոփոխման գործընթացի իրականացում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձ ներմուծման, լոգիստիկայի և արտաքին կապերի ոլորտներում;
- Ներմուծման և մաքսային կանոնակարգերի իմացություն;
- Միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու ունակություն;
- Հաղորդակցման, ժամանակի կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ******@*****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ներմուծման մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Աշխատակիցների համար տրամադրվում է տրանսպորտ՝ Երևանից-Աբովյան։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Այ-Թի Լոջիք ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին և մինչ օրս համարվում է առաջատար` բիզնեսի, մանրածախ և մեծածախ առևտրի ավտոմատացման ոլորտում: