Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ներքին Աուդիտոր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երեւան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 ապրիլի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է փորձառու Ներքին աուդիտորի իր թիմին միանալու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման բաժնի գործընթացների մշտադիտարկում, արդյունավետության գնահատում, հաշվապահական հաշվառման գործառույթների համապատասխանության գնահատում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում;
- Իրականացնել գնումների գործընթացի մշտադիտարկում, և արդյունավետության գնահատում, գների մոնիթորինգի կատարում;
- Իրականացնել կազմակակերպության մասնաճյուղերում ֆինանսական գործառույթների մշտադիտարկում և դրանց արդյունավետության գնահատում;
- Ուսումնասիրել նոր նախագծերի ֆինանսական պլանավորումը և գնահատել դրանց իրականացման արդյունավետությունը;
- Իրականացնել կազմակերպության տրանսպորտային տնտեսության մշտադիտարկում և արդյունավետության գնահատում;
- Ներդնել վերահսկողական մեխանիզմներ և իրականացնել դրանց գործընթացը;
- Իրականացնել կազմակերպությունում ֆինանսական գործընթացների էլեկտրոնային համակարգերի օգտագործման վերահսկողություն և դրանց արդյունավետության գնահատում;
- Իրականացնել կազմակերպությունում գույքագրումների գործընթացի վերահսկողություն, համապատասխան արդյունավետության գնահատում, ինչպես նաև համարժեք եզրակացության տրամադրում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն, ֆինանսներ և/ կամ հաշվապահություն մասնագիտությամբ;
- Հաշվապահության/ աուդիտի/ ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձը պարտադիր է;
- Հաշվապահական որակավորումը (ՀՀԱԱ, ACCA և այլն) կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ. Microsoft Office, Հայկական Ծրագրեր (ՀԾ) և 1C;
- Ինքնուրույն աշխատելու ունակություն, կազմակերպչական և լավ զարգացած բանավոր ու գրավոր հաղորդակցման հմտություններ միևնույն ժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
- Մասնագիտական էթիկայի նորմերի տիրապետում;
- Ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Նախաձեռնող և ճկուն անձնավորություն՝ պատասխանատվության բարձր զգացումով;
- Վերլուծական մտածողություն;
- Արագ փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու կարողություն;
- Ուշադրություն մանրամասների և ճշգրտության նկատմամբ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****************.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ներքին Աուդիտոր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Երեմյան Փրոջեքթսը ներկայացնում է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել հղմանը՝ http://yeremyanproject.com/ :