Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Նոտարի օգնական/ Գործավար/ Իրավաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Notary
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 20 ապրիլի, 2021
Հայտարարության Կոդ՝ 1960

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երևան» նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանը փնտրում է թեկնածու Նոտարի օգնական/ Գործավարի հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պատրաստել, խմբագրել, փոփոխել նոտարի կողմից վավերացման ենթակա իրավական փաստաթղթերը (պայմանագրեր, լիազորագրեր, հայտարարություններ և այլն);
- Կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, հերթագրում, հանդիպումների ամրագրում;
- Իրականացնել գրասենյակի փաստաթղթաշրջանառության կանոնակարգում;
- Իրականացնել գրասենյակի ընդհանուր գործավարություն, վարել գրանցումները։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն; իրավագիտության ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն, անգելերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ` առնվազն MS Word և MS Excell ծրագրերի վարժ տիրապետում;
- Ժամանակի կառավարման հմտություններ;
- Սթրեսային և լարված իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու և նման իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Նախաձեռնողականություն;
- Բարեհամբույր և համբերատար հաղորդակցման (այդ թվում էլեկտրոնային հեռահաղորդակցման) և բանակցային հմտություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց լուսանկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել *****.***********@*****.*** էլ. հասցեին մինչ վերջնաժամկետը՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Նոտարի օգնական/ Գործավար/ Իրավաբան»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Երևան» նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյան, հասցե` ՀՀ ք. Երևան, Նաիրի Զարյան 27՝ https://www.e-notary.am/staff/view/id/85: