Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
ՆԶՊ Ուսուցիչ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Esolarm LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 ապրիլի, 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Հայաստանի Բրիտանական Դպրոցը հայտարարում է մրցույթ՝ ՆԶՊ ուսուցչի թափուր աշխատատեղի համար։ Մրցույթի մասնակիցների գիտելիքների և հմտությունների ստուգումը կատարվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՆ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի։
Այսուհետ Բրիտանական Դպրոցի Ավագ մասնաճյուղը գործելու է որպես միջազգային և հայկական աթեստավորում տրամադրող կառույց։ Հայաստանի Բրիտանական Դպրոցը փնտրում է բարձրորակ մասնագետների, ովքեր սիրում են աշխատել տարբեր տարիքային խմբերի հետ և ծանոթ են կրթական մեթոդաբանության ուսանողակենտրոն մոտեցումներին:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Դասավանդել ավագ դպրոցի աշակերտներին ԿԳՆ կողմից հաստատված պետական ծրագրին և չափորոշիչներին համապատասխան;
- Կազմել ուսումնական պլաններ;
- Հետևել աշակերտների առաջընթացին և կազմել կիսամյակային/ տարեկան հաշվետվություններ;
- Նպաստել դպրոցի կարգուկանոնին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Դասավանդման փորձ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ստորև նշված փաստաթղթերը ****@***.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («ՆԶՊ Ուսուցիչ»).
- Ինքնակենսագրություն (CV);
- Փաստաթուղթ/ Դիպլոմ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի I մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ;
- Զինգրքույկ:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Հայաստանի Բրիտանական Դպրոցի մասին կարող եք տեղեկանալ www.bis.am կայքում: