Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Օֆիս Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Սպուտնիկ
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Մշտական
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 մայիսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Սպուտնիկ» տուրիստական ընկերությանն անհրաժեշտ է օֆիս մենեջեր:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պատասխանել հեռախոսազանգերին և նամակներին;
- Դիմավորել հաճախարորդներին և ուղղորդել համապատասխան բաժին;
- Կոորդինացնել թիմի աշխատանքը;
- Իրականացնել փաստաթղթաշրջանառությունը;
- Կազմել հաշվետվություններ;
- Ապահովել գրասենյակն անհրաժեշտ տնտեսական և գրենական պիտույքներով;
- Իրականացնել ընթացիկ աշխատանքներ Ms Office համակարգչային ծրագրով;
- Կատարել անմիջական տնօրինության կողմից առաջադրված այլ հանձնարարություններ;
- Կատարել այլ ադմինիստրատիվ գործառույթներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն;
- Կիրթ խոսք;
- Գրավոր հաղորդակցության հմտություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Լարված իրավիճակում աշխատելու ունակություն;
- Կազմակերպչական հմտություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *********@*******.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Օֆիս մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Սպուտնիկ» տուրիստական ընկերությունը լինելով Հայաստանի առաջին տուր օպերատորներից (1958թ.)՝ մինչ օրս պահպանում է ոլորտի առաջատար ընկերության դիրքերը: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://sputniktravel.am/: