Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Պայմանագրային և Փաստաթղթաշրջանառության Բաժնի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ACBA LEASING
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 08 Հուլիս 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Պայմանագրային և Փաստաթղթաշրջանառության Բաժնի Մասնագետի գործառույթներն են պատրաստել լիզինգի պայմանագրերը և հարակից այլ փաստաթղթերը, ներկայացնել հաճախորդների ստորագրմանը, իրականացնել գործընթացի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը;

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պատրաստել լիզինգների պայմանագրերը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները;
- Ստուգել փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը;
- Ներկայացնել պայմանագրերի բովանդակությունը հաճախորդներին և կազմակերպել փաստաթղթերի ստորագրման գործընթացը;
- Պար­­­զա­բանել պայմանագրի կնքման ընթացքում հաճախորդների մոտ առաջացած հար­ցերը;
- Պահպանել և արխիվացնել լիզինգի փաթեթը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կամ իրավաբանական կրթություն;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Տվյալների հետ աշխատելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Նշված պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող անձիք կարող են բեռնել կից ներկայացված դիմումը, լրացնել և ուղարկել ******.************@****.** հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը ("Պայմանագրային և Փաստաթղթաշրջանառության Բաժնի Մասնագետ"): Դիտարկվելու են միայն վերոնշյալ դիմումի ձևաչափով լրացված ինքնակենսագրականները։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Դիմումի Ձև - eFO 33-02-01.2_5_Rezumei dzev.docx.docx