Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Պետ. Գնումների/ Կորպորատիվ Վաճառքի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ DGcomputers
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 01 փետրվարի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք (6-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամը 10:30-19:00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ փնտրում է Պետ. Գնումների/ Կորպորատիվ Վաճառքի Մասնագետ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը պետական գնումների համար նախատեսված մրցույթներին;
- Մշակել պահանջվող ապրանքների տեխնիկական նկարագրերը, գնման պահանջներն ու առաջարկները` ներկայացնելով դրանք մատակարար ընկերություններին և հաճախորդներին;
- Հաղորդակցվել ընկերության վաճառքի մենեջերների հետ;
- Ուսումնասիրել պահանջվող տեխնիկայի արտաքին շուկան` իրականացնելով նոր գործընկերների որոնում;
- Մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների համեմատական վերլուծություն իրականացնել;
- Վերահսկել և բանակցել մատակարարվող տեխնիկայի գների, ժամկետների և պայմանագրի այլ կետերի շուրջ;
- Կազմել և ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ;
- Կազմել գնառաջարկներ և ներկայացնել կորպորատիվ հաճախորդներին;
- Նպաստել Ընկերության ճանաչմանը` պահելով և զարգացնելով Ընկերության բարձր վարկանիշը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն (տեխնիկական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտում` կդիտվի որպես առավելություն);
- Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում ցանկալի է;
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, արդյունավետ ներկայացնելու/ներկայանալու և վստահորեն ներազդելու գործնական հաղորդակցման շրջանակներում;
- Բանակցելու հմտություններ;
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում;
- Վերլուծելու, արդյունավետ հաղորդակցվելու ու խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց լուսանկարով ինքնակենսագրականը (CV) *.***********@******.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը («Պետ. Գնումների/ Կորպորատիվ Վաճառքի Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

150,000 ՀՀ դրամ (առանց հարկերի) և բարձր տոկոսներ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Ընդմիջումն ապահովում է ընկերությունը: Ընկերությունն ապահովում է բարեխիղճ և պարտաճանաչ աշխատակիցների կարիերային աճը:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն իրականացնում է համակարգիչների, անվտանգության համակարգերի և ցանցային տեխնիկայի մանրամեծածախ վաճառք: