Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Փոքր Բիզնեսի Հաճախորդների Հետ Աշխատանքի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ VTB Bank (Armenia)
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Երկարաժամկետ
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 նոյեմբերի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Փոքր բիզնեսի հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր։ Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա ՎՏԲ Բանկը սպասում է ձեզ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել փոքր բիզնեսի ոլորտի հաճախորդների ներգրավում;
- Նախաձեռնել հաճախորդների ներգրավման նպատակով անցկացվող մարկետինգային միջոցառումներ;
- Կատարել գործող հաճախորդների ընթացիկ սպասարկում;
- Կատարել դիմորդի ֆինանսական վիճակի մոնիտորինգ և վերլուծություն;
- Իրականացնել փոքր բիզնեսի հաճախորդների վարկունակության գնահատում և պատրաստել եզրակացություններ;
- Ներկայացնել առաջարկներ փոքր բիզնեսի հաճախորդների հետ աշխատանքների, ինչպես նաև հաճախորդներին մատուցվող ծառայությունների կատարելագործման վերաբերյալ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Բանկային գործի իմացություն;
- Զարգացած համակարգչային հմտություններ;
- Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն;
- Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ;
- Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ;
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **@***.** էլ. հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք («Փոքր բիզնեսի հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.vtb.am: