Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
POS Տերմինալների և Բանկոմատների Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EvocaBank
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Մշտական
Դիմումների վերջնաժամկետ՝ 10 հոկտեմբերի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էվոկաբանկը POS տերմինալների և բանկոմատների մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, և պատասխանատվության բարձր զգացում:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել հաճախորդների դիմում-հայտերի ուսումնասիրություն և վերլուծություն;
- Սպասարկման նոր կետերը գրանցել (POS, V-POS) ՀԾ և պրոցեսինգային համակարգերում;
- Արագ շտկել ԱՍԿ-ների և POS-երի հետ առաջացած խնդիրները;
- Իրականացնել ամենօրյա մոնիտորինգ՝ կատարվող գործարքների մասով;
- Իրականացնել գործընկեր կազմակերպությունների մոնիտորինգ;
- Դիտել խնդրահարույց գործարքների տեսաձայնագրությունները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն; տեխնիկական կրթությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման՝ ցանկալի է նաև քարտային/ բանկոմատների/ POS-երի, ոլորտում;
- ՀԾ, Smart Vista ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Անգլերենի իմացություն;
- Կոմունիկացիոն հմտություններ;
- Արագ սովորելու ցանկություն և ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «POS տերմինալների և բանկոմատների մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Կազմակերպությունն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am: