Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ավագ Աշխղեկ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Նաիրի Իմպեքս
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 օգոստոսի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Նաիրի Իմպեքս» ընկերությանն անհրաժեշտ է ավագ աշխղեկ՝ կապիտալ (մոնոլիտ) շինարարության և ներքին հարդարման փորձով:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել աշխատանքները շինհրապարակում;
- Ապահովել շինարարական նորմերը և օրենսդրական պահանջները;
- Իրականացնել հսկողության գործառույթներ;
- Կազմել և/ կամ ստուգել անհրաժեշտ փաստաթղթերը՝ նախահաշիվներ, կատարողական ակտեր, ժամանակացույցեր, նյութածախսեր, վարման մատյաններ;
- Պլանավորել աշխատանքային գործընթացները և կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ տրամադրել;
- Հետևել շինարարական նորագույն տեխնոլոգիաներին, մշակել դրանց կիրառման եղանակներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն (միայն ПГС);
- Վերջին 5 տարվա ընթացքում անընդմեջ ՀՀ տարածքում կապիտալ (մոնոլիտ) շինարարության ոլորտում աշխղեկի կամ տեղամասի պետի աշխատանքային փորձ;
- Անձնակազմն արդյունավետ կառավարելու ունակություն;
- Auto CAD-ի բազային իմացություն, նախագիծ կարդալու և հասկանալու ունակություն, Excel ծրագրի իմացություն;
- Կազմակերպչական հզոր հմտություններ;
- Շինարարական նորմերի և օրենսդրական պահանջների իմացություն;
- Գործուղումների մեկնելու հնարավորություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վարորդական իրավունք և մեքենա վարելու փորձ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն **********@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավագ աշխղեկ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Պայմանագրային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Նաիրի Իմպեքսը» առևտրային ընկերություն է: