Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Reels Maker
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Specmash
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 Սեպտեմբերի 2024
Հայտարարության Կոդ՝ 002

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Սպեցմաշ ընկերությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճկուն և մոտիվացված Reels Maker-ի:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Նկարահանումներ պլանավորելու կարողություն;
- Սցենարների մշակում;
- Տեքստերի ձևակերպում տեսանյութերի վրա;
- Տեղադրման գործընթացների վերահսկում;
- Նկարահանված տեսանյութերի մոնտաժ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Լինել թրենդային և իմանալ, թե ինչն է սիրված լսարանի կողմից;
- Սոց.ցանցերի ալգորիթմների և առանձնահատկությունների գերազանց իմացություն;
- Անընդհատ կատարելագործվելու ցանկություն;
- Կրեատիվ մտածելակերպ;
- Տեսանկարահանման և մոնտաժի նոր տեխնոլոգիաների և մեթոդների շարունակական ուսուցում և յուրացում:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրություն (CV) *************@****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով "Reels Maker":

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Աշխատավարձը՝ բարձր (ֆիքսված+ բոնուս %-ների տեսքով)

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Մինչև 40 տարեկան ցանկացած սեռի ներկայացուցիչներ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Սպեցմաշ» ՍՊԸ գյուղատնտեսական, կոմունալ, ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար մատակարարող է և զբաղվում է դրանց իրացմամբ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին:

Առաքելությունը.
Շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ՀՀ շուկայում ձեռք է բերել մեծ փորձ, որը թույլ է տալիս այսօր ապահովել առավել արդյունավետ և լավագույն ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Ընկերության առաքելությունն է ՀՀ արդյունաբերության և ագրարային սեկտորներին մատակարարելու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմներ, որոնք կտնտեսեն սպառողների և՛ ժամանակը, և՛ ծախսերը:

Ինչպես են կատարելագործվում.
Խորհրդակցություն. Աշխատանքի ընթացքում իրականացվել են և անց են կացվում խորհրդակցություններ ՀՀ գյուղատնտեսական նախարարաության տեխնիկական վերահսկողության տեսչության և այլ պրոֆիլային բաժինների միջամտությամբ:
Այսպիսի մեթոդներով «Սպեցմաշ» ՍՊԸ-ի մասնագետների կապը ֆերմերների հետ հանգեցրել են գյուղտեխնիկայի վաճառքների և գյուղսարքավորումների սպասարկման ընդլայնմանը: Ներկա պահին «Սպեցմաշ» ընկերությունը ակտիվ զարգացող նապատակասլաց ընկերություն է, գիտականորեն հիմնավորված մոտեցմամբ և պրոֆեսիոնալ անձնակազմով, նպաստելու՝ հատուկ տեխնիկաների ապահովումը և դրանց էֆեկտիվ զարգացումը հայկական սպառողներին: