Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վերականգնվող Էներգետիկայի Ծրագրի Ղեկավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ R2E2 Fund
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 հուլիսի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը փնտրում է Վերականգնվող էներգետիկայի ծրագրի ղեկավար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել և կատարել ծրագրի իրականացման աշխատանքներ;
- Իրականացնել ծրագրի համար անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական և հետազոտական աշխատանքների կազմակերպում, դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում;
- Կազմել հաշվետվություններ ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ;
- Կազմակերպել համագործակցություն այլ կառույցների կողմից իրականացվող կամ նախապատրաստվող նմանատիպ ծրագրերի հետ;
- Իրականացնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում օտարերկրյա փորձի պարբերաբար ոսումնասիրություն և ծրագրերի իրականացման մեխանիզմների բարելավման առաջարկների պատրաստում և ներկայացում;
- Կատարել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրականացմանը ուղղված, ինչպես նաև օտարերկրյա փորձի հիման վրա կատարելագործված մեխանիզմների մշակման աշխատանքներ;
- Կազմակերպել սեմինարներ վերականգնվող էներգետիկայի ծրագրերի վերաբերյալ;
- Վերականգնվող էներգետիկայի նորարարական ծրագրերի նախագծեր մշակել և համապատասխանեցնել միջազգային ֆինանսական հաստատությունների պահանջներին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տեխնիկական/ տնտեսագիտական ոլորտում; բարձրագույն կրթությունը էներգետիկայի բնագավառում ցանկալի է;
- Միջազգային որակավորման դասընթացներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման ոլորտում; ինչպես նաև պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ;
- Միջազգային կազմակերպությունների հետ ծրագրերի իրականացման փորձ;
- Գիտելիքներ վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաների վերաբերյալ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Կազմակերպչական և թիմային աշխատանքի գերազանց հմտություններ,
համակարգչային ծրագրերի օգտագործման հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով և երկու երաշխավորագիր (reference letter): Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն՝ ՀՀ, ք. Երևան, Սայաթ Նովա 29/1 հասցեով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ **@****.** մինչև վերջնաժամկետի ավարտը: Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ (37410) 588 011 հեռախոսահամարով կամ նշված էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հիմնադրվել է 2005 թվականին՝ ՀՀ կառավարության ապրիլի 28-ի ««Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ հիմնադրելու մասին» N 799-Ն որոշմամբ: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.r2e2.am: