Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Սերվիս Մեխանիկ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Epiroc Armenia
Վայր՝ Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 20 Դեկտեմբերի, 2019

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էպիռոք Արմենիա կազմակերպութանը անհրաժեշտ է Սերվիս Մեխանիկ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել ամենօրյա ստուգումներ ըստ ստուգաթերթիկի և վերականգնել թերությունները, եթե դրանք առկա են;
- Հայտնաբերել սարքավորումների խափանումները և վերանորոգել դրանք պայմանագրով նախատեսված կարգով՝ համաձայն Էպիռոքի ստանդարտների;
- Իրականացնել սարքավորումների կանոնավոր սպասարկում Էպիռոքի ձեռնարկի համաձայն;
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին;
- Համոզվել, որ բոլոր գործիքները և սարքավորումները ճիշտ են օգտագործվում և պահվում են աշխատանքային լավ վիճակում;
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել աշխատանքներ այլ բնագավառներում՝ ներառյալ ստորգետնյա աշխատանքները, բայց ստորգետնյա աշխատանքների առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի մեկ ժամը՝ բացառելով սարքավորումների գտնվելու վայր հասնելու և վերադառնալու ճանապարհի ժամանակը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Համապատասխան բարձրագույն կրթություն;
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքների առկայություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական *****.*******@******.*** էլ. հասցեին ՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Սերվիս Մեխանիկ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էպիռոքը զբաղվում է հանքարդյունաբերության և քաղաքաշինության ոլորտի սարքավորումների արտադրությամբ: Ընկերությունը հիմնադրվել է Շվեդիայում և համագործակցում է մոտ 150 երկրների ներկայացուցիչների հետ: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.epiroc.com/: