Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Շեֆ Հրուշակագործ/ Դասավանդող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Երեմյան Խոհարարական Արվեստի և Հյուրընկալության Ակադեմիա/ Yeremyan Culinary Arts and Hospitality Academy
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 10 հունիսի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Երեմյան Խոհարարական Արվեստի և Հյուրընկալության Ակադեմիան փնտրում է Շեֆ Հրուշակագործ/ Դասավանդողի։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Մշակել ակադեմիայի կողմից իրականացվող hրուշակագործության դասընթացների ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը;
- Մշակել ծրագրերի ուսումնամեթոդական գործունեությանը վերաբերող փաստաթղթային ձևանմուշներ;
- Իրականացնել գործնական պարապմունքների համար նախատեսված աշխատանքները;
- Կատարել դասընթացների գործնական պարապմունքների համար անհրաժեշտ մթերքների, սարքավորումների պատվերները;
- Վարել մթերքների, սարքավորումների և ուսումնական նյութերի պահեստավորման, պահպանման օգտագործման հաշվետվությունները;
- Հետևել խոհանոցի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը;
- Վարել վարպետաց-դասեր և կարճաժամկետ սիրողական դասընթացներ՝ համաձայն սահմաված ժամանակացույցի;
- Մասնագիտական կրթական ծրագրերի կատարելագործման, զարգացման և որակի ապահովման ուղղությամբ մշակել համապատասխան առաջարկություններ և ներկայացնել ուսումնական ծրագրերի ղեկավարին;
- Ապահովել ուսանողների և շրջանավարտների հետ հետադարձ կապը;
- Յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո ներկայացնել ամփոփ և գործունեության վերաբերյալ՝ տարեկան հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն 4 տարվա շեֆ հրուշակագործի փորձ;
- Դասավանդման փորձ;
- Միջանձնային հարաբերություններ ձևավորելու և պահպանելու հմտություն;
- Ստեղծագործ միտք;
- Թիմ համակարգելու գերազանց ունակություն;
- Հետևողականություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****************.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Շեֆ Հրուշակագործ/ Դասավանդող»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Երեմյան Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի առաքելությունն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար կադրերի պատրաստումը, տաղանդների բացահայտումն ու զարգացումը: