Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Շինարար/ Ճարտարագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ AAH
Վայր՝ Yerevan, Հայաստան
Տևողություն՝ 5 ամիս (շարունակելու հնարավորությամբ)
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 Օգոստոսի 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Ծառայությունների մատուցման պայմանագիր

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Ակցիա սովի դեմ» կազմակերպությունը հայտարարում է ճարտարագետ/շինարարի թափուր հաստիք, ով պետք է մշակի, գնահատի և վերահսկի Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հավաքական ապաստարանների, սոցիալական բնակարանների և համայքային տարբեր նշանակության շենքերի, կառույցների վերականգնողական և շինարարական աշխատանքները։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Անցկացնել շենքերի (հավաքական ապաստարաններ, սոցիալական բնակարաններ, համայնքային տարբեր նշանակության շենքեր/կառույցներ) վերականգնողական/շինարարական աշխատանքների տեխնիկական իրագործելիության գնահատում;
- Կազմել վերականգնողական և շինարարական աշխատանքների տեխնիկական նախագծման փաստաթղթեր;
- Մշակել գնումներին առընչվող փաստաթղթեր, ներառյալ ֆինանսական հաշվարկներ և տեխնիկական բնութագրեր;
- Աջակցել գնումների կազմակերպման գործընթացին՝ հաշվետվությունների կազման և տեխնիկական գնահատման միջոցով;
- Աջակցել տեխնիկական բնույթի աշխատանքային պայմանագրի մշակման և կազման գործընթացներին;
- Կապալառուների հետ համատեղ մշակել շաբաթական և ամսական աշխատանքային պլաններ;
- Ապահովել վերականգնողական և շինարարական բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու անհրաժեշտ թույլտվությունները;
- Իրականացնել վերականգնողական և շինարարական աշխատանքների ամենօրյա մշտադիտարկում՝ ապահովելով բոլոր պլանավորված գործողությունների իրականացումը ըստ նախագծի, տեխնիկական բնութագրերի և աշխատանքային գրաֆիկի;
- Հետամուտ լինել բոլոր վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացմանը՝ որակի և հաշվետվողականության չափանիշների համաձայն;
- Աջակցել շինարարական աշխատանքներում պահանջվող նյութերի (որակական և քանակական) առկայությունը՝ ըստ մշակված աշխատանքային պլանի, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ քանակի մասնագետների ներգրավվումը շինարարական/վերականգնողական աշխատանքներում;
- Շինարարական/վերականգնողական գործընթացում ծագած ցանկացած հարց լուծել փոխըմբռման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում;
- Ապահովել անվտանգության ընթացակարգերի ու կանոնների իրականացումը;
- Պարբերաբար պատրաստել շինարարության ընթացքին առընչվող հաշվետվություններ;
- Ծրագրի համակարգողի և պատասխանատուի հետ համագործակցաբար զեկուցել ծագած խնդիրների մասին և հանդես գալ առկա խնդիրներն արդյունավետ լուծման առաջարկություններով;
- Ստուգել համաձայնեցված ստանդարտներին համապատասխան կատարված աշխատանքների որակը և ծավալը, ինչպես նաև դուրս գրել վճարման ենթակա անդորագրեր;
- Այլ շահագրգիռ կողմերի հետ ցուցաբերել համակարգված մոտեցում՝ վերականգնողական և շինարարական աշխատանքների սահուն և արդյունավետ իրականացման համար;
- Անհրաժեշտության դեպքում տեխնիկապես աջակցել թիմի մյուս անդամներին և կապալառուներին՝ ապահովելով աշխատանքի սահուն և արդյունավետ իրականացումը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն ճարտարագիտության կամ շինարարության ոլորտներում;
- Շինարարության ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ` ներառյալ ջրի/ ջրահեռացման, վերականգնողական և սանիտարական պայմանների բարելավման ոլորտներում;
- Կազմակերպչական և պլանավորման հմտություններ;
- Շահագրգիռ կողմերի և շահառուների հետ ամենօրյա հաղորդակցության հմտություններ;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ MS-Office կիրառական ծրագրակազմով (MS Word, Excel, Power Point);
- AutoCAD/ArchiCAD կամ նմանատիպ տեխնիկական նախագծման ծրագրերի իմացությունը դիտարկվում է էական առավելություն;
- Նախագծերի իրականացման վայրեր հաճախ ճամփորդելու պատրաստակամություն;
- Հայոց լեզվի գերազանց իմացություն;
- Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը դիտարկվում է էական առավելություն;
- Շատ լավ հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական կարողություն և զեկույցներ պատրաստելու հմտություններ;
- Թիմային աշխատանքի կարողություն՝ բարձր արհեստավարժության զգացումով և կազմակերպության հանդեպ հավատարմությամբ;
- Փորձառություն գենդերային հավասարության խթանմանն ուղղված հարցերում;
- Մարդասիրական արժեքներով առաջնորդվելու կարողություն;
- Աշխատանքային ժամերի և աշխատանքի վայրի առնչությամբ ճկունություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել CV-ները և ակնկալվող օրական վարձատրության չափը հետևյալ էլ. հասցեին՝ ***********@**.********.*** նամակի վերնագիր (Subject) դաշտում նշելով՝ «Շինարար/ Ճարտարագետ» մինչև 2024 թվականի օգոստոսի 23-ը ։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

- Աշխատանքային վայրը՝ ք․ Երևան, հաճախակի ճամփորդություն դեպի մարզեր։
- Փոխադրամիջոցը և կացության վայրը տրամադրվում է Ակցիա սովի դեմ-ի կողմից:
- Վճարումներն իրականացվելու են ամսական կտրվածքով` աշխատանքային ժամանակացույցը հաստատելուց և ամսական հաշվետվությունները ներկայացնելուց հետո։
- Աշխատակիցն ինքն է պատասխանատու իր ապահովագրության համար։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Ակցիա սովի դեմ» - Իսպանիան, «Ակցիա սովի դեմ» միջազգային ցանցի անդամ կառույց է, որն ապաքաղաքական, ոչ դավանաբանական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է: «Ակցիա սովի դեմ» կազմակերպությունը միջազգային մարդասիրական կազմակերպություն է, որը պայքարում է սովի և դրա արմատական պատճառների դեմ ամբողջ աշխարհում: 1979 թվականին Ֆրանսիայում հիմնադրված և 30 ու ավել տարիների հակամարտությունների գոտիներում, բնական աղետներում և սննդային ճգնաժամերին արձագանքելու գործում փորձ ունեցող միջազգային կարևորագույն կազմակերպություններից մեկն է, որը մասնագիտացած է սովի և դրա հիմնական պատճառների վերացման գործում: