Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Շինարարության Գծով Ինժեներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 04 հոկտեմբերի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է շինարարության գծով ինժեներ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել շինարարության ընթացքի վերաբերյալ փաստաթղթերի վերահսկում և դասակարգում;
- Պատրաստել քաղվածքներ շինարարական աշխատանքների ծավալների և նյութերի վերաբերյալ;
- Կազմել հաշվետվություններ կատարված աշխատանքների արդյունքների մասին;
- Կազմել կատարողական փաստաթղթեր;
- Կազմել և վարել շինարարական մատյաններ;
- Պատրաստել աշխատանքների կատարման նախագծեր:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Մասնագիտական/ ինժեներական (շինարարատեխնիկական) գերազանց հմտություններ;
- Առնվազն 3 տարվա ինժեներական փորձ;
- AutoCAD և ArchiCAD ծրագրերի գերազանց իմացություն;
- MS Office-ի (Word, Excel) կիրառական գիտելիքներ;
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Առաջնորդության և կառավարման հմտություններ;
- Որոշումներ կայացնելու կարողություններ;
- Էֆեկտիվ հաղորդակցության հմտություններ;
- Վերլուծական հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****************.*** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Շինարարության գծով ինժեներ»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/: