Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
"SHUTTLE" Դասընթացավարների Մենթոր (Coach Mentor)
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ AAH
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ 7 ամիս
Մեկնարկը՝ 01 Փետրվարի 2025
Դիմումների վերջնաժամկետ՝ 12 Հունվարի 2025

ԴՐՈւՅՔ՝ 

Ծառայությունների մատուցման պայմանագիր

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Action Against Hunger կազմակերպությունը նախատեսում է աշխատանքի ընդունել դասընթացավարների մենթորի (Coach Mentor): Պայմանագրի տևողությունը՝ 7 ամիս, ոչ լրիվ դրույքաչափ (շաբաթական 3 աշխատանքային օր)։

Առաջին փուլում դասընթացավարների մենթորը (Coach Mentor) կվերապատրաստվի Action Against Hunger կազմակերպության սոցիալական ներառման մեթոդաբանության թեմայով, որը կիրառվում է որպես զբաղվածության և ձեռներեցության խթանման «SHUTTLE» մեթոդական ուղեցույց։ Վերապատրաստումից հետո մենթորը կղեկավարի և կաջակցի Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքներում նշված մեթոդաբանությամբ դասընթացներ իրականացնող երկու դասընթացավարների աշխատանքները՝ ուղղորդելով, տալով մասնագիտական խորհրդատվություն և առաջարկություններ։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Մասնակցել Action Against Hunger կազմակերպության կողմից իրականացվող "SHUTTLE" մեթոդաբանության ուսուցմանը;
- Աջակցել ծրագրի թիմին՝ իրականացնելու տեղեկատվական/իրազեկման աշխատանքներ թիրախային համայնքներում ծրագրի հնարավոր շահառուների և մասնակիցների համար;
- Աջակցել ծրագրի թիմին և դասընթացավարներին մասնակիցների հայտերի ընդունման և հարցազրույցների իրականացման գործողություններում;
- Ծրագրի անձնակազմի հետ միասին պլանավորել և մշակել “SHUTTLE” ծրագրի իրականացման աշխատանքային պլանը և իրականացնել խմբային դասընթացների մոնիտորինգ;
- Տրամադրել խորհրդատվություն և ուղղորդում դասընթացավարներին;
- Նպաստել նորարարական գաղափարների ստեղծմանը և հիմնել համագործակցության նոր շրջանակներ ծրագրի հետագա զարգացման համար;
- Աջակցել դասընթացավարներին կորպորատիվ կամավորների և փորձագետների ներգրավման նպատակով;
- Ապահովել դասաընթացվարների կողմից ծրագրի մասնակիցների տվյալների բազայի ճշգրիտ լրացումը և պարբերաբար թարմացումը;
- Յուրաքանչյուր մոնիտորինգային այցից հետո ներկայացնել համառոտ հաշվետվություն Action Against Hunger կազմակերպությանը՝ նշելով հիմնական դիտարկումները և ներկայացնելով հետագա քայլերը;
- Աջակցել ծրագրի թիմին ինքնազբաղվածության գործիքների համար դիմած հայտերի հավաքագրման, ընտրության և դրան առնչվող այլ գործընթացներում;
- Ներկայացնել ամսական հաշվետվություններ Action Against Hunger կազմակերպության ծրագրի ղեկավարին;
- Լինել հանձնառու գենդերային հավասարության խնդիրների նկատմամբ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, սոցիոլոգիայի, հոգեբանության, աշխատանքային շուկայի/աշխատանքային փոխհարաբերությունների, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ նմանատիպ այլ բնագավառներում;
- Դասընթացների կազմակերպման և իրականացման փորձ;
- Դասընթացավարներին ուղղորդում և աջակցություն տրամադրելու փորձ;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ գործազուրկ անձանց սոցիալական ներառման ոլորտի ծրագրերում;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Վերլուծելու և հաշվետվություններ գրելու հմտություններ;
- Ներկայացման և հաղորդակցման հմտություններ;
- Համակարգչային հմտություններ;
- Կազմակերպչական և պլանավորման հմտություններ;
- Ճկունություն և հարմարվողականություն;
- Լինել մոտիվացված և նպատակաուղղված։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

- Հետաքրքրված անձիք պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը, ուղեկցող նամակը։ Դիմորդը նամակում պետք է հստակ նշի, որ պատրաստ է աշխատանքը սկսել սահմանված ժամկետում, ինչպես նաև պետք է նշի իր կողմից ակնկալվող օրական աշխատավարձը ՀՀ դրամով՝ հարկերը ներառյալ։

- Դիմումները պետք է ուղարկվեն Action Against Hunger կազմակերպության ***********@**.********.*** էլեկտրոնային հասցեին՝ նշելով «SHUTTLE» դասընթացավարների մենթոր» (SHUTTLE Coach Мentor) անվանումը՝ ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 12-ը:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Աշխատավարձ՝ բանակցային, հիմք ընդունելով թեկնածուի կողմից տրված առաջարկը և փորձը։

Վճարումներ՝ Վճարումները կկատարվեն ամսական՝ ժամանակացույցը և ամսական հաշվետվությունները Action Against Hunger կազմակերպությանը ներկայացնելուց և հաստատվելուց հետո։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Աշխատանքների սկիզբը՝ 1 Փետրվարի 2025

Տևողություն՝ 7 ամիս, ոչ ամբողջական դրույքաչափ, շաբաթական 3 աշխատանքային օր։

Իրականացման վայրը: ք․Երևան, Action Against Hunger կազմակերպության գրասենյակ

Աշխատանքային պլան՝ աշխատանքային պլանը կմշակվի Action Against Hunger կազմակերպության հետ համատեղ

Հաշվետվություն - Ամսական և վերջնական հաշվետվության անգլերեն լեզվով (էլեկտրոնային տարբերակով) պետք է կներկայացվեն Action Against Hunger կազմակերպությանը

Տրանսպորտ. տրանսպորտը կտրամադրվի «Action Against Hunger» կազմակերպության կողմից

Այլ ռեսուրսներ. Ծառայություն մատուցողը պետք է ունենա իր համակարգիչը և հեռախոսը։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Coach Mentor_TOR.doc

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Իսպանիայի Action Against Hunger կազմակերպությունը, որը հանդիսանում է Action Against Hunger միջազգային ցանցի մաս՝ հասարակական, ապաքաղաքական, ոչ կրոնական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Այն հիմնադրվել է Ֆրանսիայում 1979 թվականին։ Առաջատար միջազգային կազմակերպություններից է, որը մասնագիտացած է սովի և դրա առաջացման պատճառների դեմ պայքարում: Վերջինս իր գործունեությունը Հարավային կովկասում և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում ծավալել է 1994 թվականից սկսած։ Ներկայումս իրականացվող ծրագրերի ոլորտներն են՝ մարդասիրական աջակցությունը, պարենային անվտանգությունը, ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը, գյուղատնտեսությունը, տնտեսական, համայնքային զարգացումը։