Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Շուկայի Զարգացման Պատասխանատու
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Աստերիա/ Asteria
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 հունիսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Աստերիա» ՍՊԸ-ն փնտրում է Շուկայի զարգացման պատասխանատու:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պլանավորել աշխատանքային օրը և այցելել տարածքներ;
- Ապահովել վաճառակետերում ապրանքների ներկայացվածությունը, հագեցվածությունն ու դասավորվածությունը;
- Փակցնել գնապիտակներ ու պաստառներ;
- Պլանավորել և իրականացնել ապրանքի վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումները;
- Վարել բանակցություններ, ներգրավել նոր վաճառակետեր;
- Ապահովել նոր ապրանքների հաջող մուտքը վաճառակետեր;
- Ձևակերպել պատվերը և հանձնել պահեստ;
- Կատարել շուկայի պարբերական ուսումնասիրություն;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում;
- Մաթեմատիկական գիտելիքներ, զարգացած տրամաբանական մտածողություն;
- Լավատեսություն, դրական աուրա;
- Հաղորդակցման էթիկա, խոսքի հստակություն և բանակցելու ճկունություն;
- Ներկայանալի արտաքին;
- Նախաձեռնողականություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Թիմում աշխատելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *******@*******.** և *******@*******.** էլ․ հասցեներին՝ նամակի թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումը («Շուկայի զարգացման պատասխանատու»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Աստերիա» ՍՊԸ-ի մասին ինֆորմացիայի համար հետևեք հղմանը՝ https://asteria.am/: