Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Սննդի ոլորտի ինժեներ-տեխնոլոգ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Grand Candy
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 07 Դեկտեմբերի, 2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Գրանդ Քենդի ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ սննդի ոլորտի ինժեներ-տեխնոլոգի։ Աշխատանքային փորձը ցանկալի է։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել տեխնոլոգիական հաշվարկներ արտադրական նպատակներից ելնելով;
- Մշակել նոր բաղադրատոմսեր և ներկայացնել հաստատման;
- Հաշվարկել արտադրվող և նոր արտադրատեսակների սննդային և էներգետիկ արժեքները, վերահաշվարկել;
- Ստուգել արտադրությունում օգտագործվող հումքերի որակական հատկանիշները և օպտիմալ կերպով վերամշակել նորմատիվային տվյալներին չհամապատասխանող հումքերը;
- Նախապատրաստել և վերանայել տեխնոլոգիական ինստրուկցիաները;
- Ստեղծել տեխնոլոգիական սխեմաներ, մշակել նորմատիվային տվյալներ;
- Կազմակերպել և փորձարկել նոր արտադրատեսակների տեխնոլոգիական գործընթացները;
- Պարբերաբար վերահսկել արտադրությունում իրականացվող տեխնոլոգիական գործընթացները;
- Կատարել վերադասի կողմից աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
- Աշխատանքային փորձը ցանկալի է։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել հիմա առցանց կամ ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը: Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010-44-63-34։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.