Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Արտահանման Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Artashat Cannery OJSC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 10 հունիսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Արտֆուդ ընկերությունը փնտրում է Արտահանման մասնագետի իր թիմին միանալու համար։ Պարտականությունները ներառում են հետևյալը.
- Որոնել նոր հաճախորդներ;
- Վերլուծել, գնահատել և զարգացնել վաճառքի տարբեր ուղիներ՝ ներառյալ մոնիտորինգ և մրցակիցների վերլուծություն;
- Վարել բանակցություններ և կնքել պայմանագրեր, պատրաստել առևտրային առաջարկներ;
- Պլանավորել, նախապատրաստել և ներկայացնել ընկերությունը միջազգային ցուցահանդեսներին, անհրաժեշտության դեպքում մեկնել գործուղումների:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել արտահանման գործընթացները, կառավարել արտահանման պատվերների իրականացման ամբողջ գործընթացքը և հսկել ժամանակին ուղարկումը` ներառյալ փաստաթղթավորումը և լոգիստիկան, (առաքման ժամանակացույցի համաձայնեցում, փոխգործակցություն պահեստի հետ, վերահսկել և փոխգործակցել մաքսային բրոքերների, հայտարարագրողների հետ);
- Վերահսկել արտահանման և ներմուծման վճարների ժամանակին վճարումները, իրականացնել հաճախորդի պարտքի ստուգում և դրա կարգավորման հետ կապված հարցերի լուծում;
- Սահմանված ժամկետում և պատշաճ որակով տրամադրել իրենից պահանջվող տեղեկատվությունը, լրացնել փաստաթղթեր, հանձնել հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- 2 տարվա աշխատանքային փորձառությունը ցանկալի է։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@*******.** և *******@****.** էլ․ հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտահանման մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Կախված թեկնածուի փորձառությունից

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ն արտադրում է պահածոների և բնական հյութերի լայն տեսականի: